Նախագծեր

Համայնքային թափառումներ
(ուսումնահայրենագիտական նախագիծ)

Նախագծի բնութագիր․

Այս նախագիծն ուսումնահայրենագիտական նախագիծ է, որն իր մեջ ընդգրկում է Երևան քաղաքի համայնքների ուսումնասիրություն, և այդ համայնքներում գտնվող դպրոցների հետ՝ նախ ծանոթացում, հետո էլ մեր՝ կրթահամալիրի հետ կապերի հաստատում։

Իրականացնողներ․ Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ։

Շահառուներ․ Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան, Էլեն Քոքչյան։

Նպատակ․

Նախագիծն իրականացնելու ժամանակ նպատակ ունենք, ոչ միայն կրթահամալիրի մասին տեղեկացնել, պատմել ու ներկայացնել մեր «հարևան» կրթօջախներին, այլ նաև այդ ընթացքում նոր ընկեր ու գործընկեր ձեռք բերել։ Կարճ ասած՝ հաճելին կհամատեղենք՝ օգտակարի հետ։

Ընթացք․

Նախագծի իրականացման ընթացքում քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներն ու նախագծի պատասխանատուները խմբեր կազմած, նախ մի փոքր կթափառեն այն համայնքում, որտեղի դպրոցները պետք է այցելեն, (այսինքն մի փոքր կուսումնասիրեն տվյալ համայնքի պատմությունը), հետո նոր կայցելեն նախօրոք որոշված դպրոցներ ու հավուր պատշաճի կներկայացնեն, կծանոթանան տվյալ դպրոցի սովորողների ու դասավանդողների, և «կծանոթացնեն» մեր կրթահամալիրի հետ։

Արդյունք․

Նախագծի իրականացման վերջում․ մենք՝ դասավանդողներս կունենանք նոր գործընկերներ, սովորողները՝ նոր ընկերներ, իսկ ոմանք նաև հաջորդ ուսումնական տարվանից սկսած նոր դասընկերներ և քոլեջի ընկերներ։

 

Համաշխարհային հեղափոխություններ
(ուսումնական նախագիծ)

Նախագծի բնութագիր․
Նախագիծն ուսումնական, ինչու ոչ նաև  հետազոտական նախագիծ է։ Այն իր մեջ ներառում է աշխարհում հայտնի  ու նաև ոչ այդքան հայտնի հեղափոխությունների պատմության ուսումնասիրությունն ու երևան հանումը։

Ժամկետ․ Մայիս-հունիս։

Իրականացնողներ․ Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ։

Շահառուներ․ Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան,  Էլեն Քոքչյան։

Նպատակ․

Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող «փոթորիկների» ֆոնի վրա ուսումնասիրել աշխարհում հայտնի՝ հետք թողած հեղափոխությունների առաջացման պատճառները, ընթացքը, լավ և վատ ավարտը։

Ընթացք․

Մինչ նախագիծը կսկսեինք կատարել սովորողները նախ փորձեցին հասկանալ, թե ինչ է հեղափոխությունն ու հեղաշրջումը: Որոշ սովորողներ իրենց մտքերը «պահել» են իրենց ուսումնական բլոգներում, իսկ որոշները կիսվել են այդ պահին զրույցի մասնակիցների հետ:
Նախագծի իրականացման ընթացքում սովորողները ուսումնասիրելու են հայտնի ու անհայտ հեղափոխություններն ու հեղաշրջումները (շուրջ 20):

Արդյունք.
Նախագծի վերջում, ասել է թե՝ արդյունքում սովորողներն ու դասավանդողները, նախ ավելի մանրամասն տեղեկություններ կունենան աշխարհը փոխած հեղափոխությունների մասին և ինչու չէ, ինչպես ասում են կհասկանան հեղափոխությունների և հեղափոխություն կատարողների այսպես ասած հոգեբանությունը:

 

Անկախության ճանապարհին
(Առաջին Հանրապետություն)
(ուսումնահայրենագիտական նախագիծ)

Նախագծի բնութագիր.
Այս նախագիծն հետազոտական նախագիծ է: Այն իր մեջ ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմության ուսումնասիրումը:

Ժամկետ. Մարտ-մայիս:

Իրականացնողներ. Քոլեջի սովորողներ:

Շահառուներ. Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ. Վարդուհի Պետրոսյան, Անահիտ Մելքոնյան, Գայանե Թերզյան:

Նպատակ.

Քանի որ այս տարի լրանում է Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի ճակատամարտերի և ի վերջո Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման Հարյուր ամյակն, այս չորս «հոբելյարներին» ուսումնասիրելու ժամանակ նպատակ է դրվում, որ սովորողները նախագիծն իրականացնելու ժամանակ, էլ ավելի մանրամասն՝ դետալային կուսումնասիրեն Առաջին Հանրապետությունը մինչ պետականություն ձեռք բերելը և հետագան (Առաջին Հանրապետության շրջանը):

Ընթացք.

Նախագծի իրականացման ընթացքում սովորողները,  կա՛մ խմբային, կա՛մ անհատական
Առաջին Հանրապետության պատմությունը կբաժանեն մասերի՝ այսինքն, կուսումնասիրեն, թե այդ ժամանակաշրջանում, ինչպիսի քաղաքական իրավիճակ էր տիրում Հայաստանում, ինչ քաղաքական ուժեր էին գործում քաղաքական թատերաբեմում, քաղաքական  ինչ կուսակցություններ առաջացան և իհարկե ովքեր կանգնեցին Անկախության կայացման գործի ղեկին:

Արդյունք.

Նախագծը կհամարվի արդունավետ և ստացված, եթե վերջում սովորողներն ոչ միայն ուսումնասիրած նյութը հիշեն, այլ նաև կարողանան գնահատել Առաջին Հանրապետության կայացման գործում ներդրում ունեցած գործիչների կատարած աշխատանքը:


«Պատմության» կանայք

(հետազոտական նախագիծ)

Նախագծի բնութագիր.
Այս նախագիծը հետազոտական նախագիծ է, որն իր մեջ ընդգրկում է հայ և համաշխարհային պատմության մեջ հետք թողած, նշանակություն ունեցող, իրենց խոսքն ու դերն ունեցող կանանց կյանքի և գործնեության ուսումնասիրությունը:

Ժամկետ. Մարտ-ապրիլ:

Իրականացնողներ. Քոլեջի առաջին կուրսի սովորողներ։

Շահառուներ․ Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ.
Նախագիծն իրենից նպատակ է հետապնդում, որ իրականացման ժամանակ  սովորողների մեջ բարձրանա ինքնուրուն աշխատելու ունակություններն ու հնարավորությունները:
Նախագիծը կատարելու ընթացքում, յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում «իր կնոջն» ու սկսում ուսումնասիրել:

Ընթացք.
Այս նախագիծի ընթացքում (ինչպես արդեն «նպատակ»-ում նշել եմ) յուրաքանչյուր սովորող ընտրում է իր համար սիրելի, նախընտրելի, կարող է ընտրել նույնիսկ ոչ սիրելի (ուսումնասիրելով գտնի տվյալ անձի բացասական կողմերը) կին կերպարների ու սկսել ուսումնասիրել ու ինչու ոչ բացահայտել (որտեղ ուսումնասիրություն, այնտեղ՝ բացահայտում):
Սովորողն ուսումնասիրության վերջում հավաքած, արդեն, իսկ  իմի բերած ամբողջ նյութը կհրապարակի իր ուսումնական բլոգում:

Արդյունք.

Նախագիծը, կհամարվի հաջողված, եթե այն իրականացնելու վերջում սովորողների գիտական կյանքում որևէ հետք թողնի:

 

Պատմությունն այլ լեզուներով
(թարգմանչական նախագիծ)

Նախագծի բնութագիր․

Այս նախագիծը թարգմանչական նախագիծ է, որն իր մեջ ներառում է պատմական դեպքերի, դեմքերի մասին նյութերի ուսումնասիրում տարբեր լեզուներով և գտած նյութի թարգմանությունը հայերեն։

Ժամկետ․ Մեկ ամիս։

Իրականացնողներ․ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ։

Շահառուներ․ Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ․

Նախագիծն իրականացնելու ընթացքում նպատակ է հետապնդում սովորողների մեջ բարձրացնել ինքնուրույնունն, ասել է թե իրենց ցանկությամբ գտնել ու ընտրել պատմական որևէ թեմա, կերպար ու սկսել ուսումնասիրությունն, թարգմանությունն, ինչու չէ վերլուծությունը։

Ընթացք․

Այս նախագծի իրականացման ընթացքում սովորողներն իրենց ցանկությամբ ընտրում են պատմական որևէ թեմայի, կերպարի մասին նյութ, ուղղակի ընտրած թեման կամ պատմական կերպարի մասին նյութն անպայման պետք է լինի այլ լեզվով (ռուսերեն, անգլերեն․․․․) և թարգմանի ու ներկայացնի, հնարավոր բոլոր հետաքրքիր տարբերակով։
Հրապարակի իր ուսումնական բլոգում և անպայման ներկայացնի։
Աշխատանքի կատարման ընթացքում սովորողները, և՛ գտած նյութն են սովորում, և՛ թարգմանության ընթացքում բարձրացնում են գիտելիքները տվյալ լեզվից։

Արդյունք․

Նախագծի իրականացումը կհամարվի հաջողված, եթե տվյալ նախագծի արդյունքում սովորողները իրենց  հետաքրքրող թեմաներից հավելյալ, էլ ավելին իմանան և այդ իմացածով կիսվեն նաև այլոց հետ։

 

 

Մեկ բաժակ թեյ

(հետազոտական նախագիծ)

Նախագծի բնութագիր․
Այս նախագիծը հետազոտական նախագիծ է, որն իր մեջ ներառում է սովորողների հետաքրքրությունների բացահայտումը և երևան հանումը։ Նախագծի սկզբում սովորողները նախ ծանոթանում են կատարվելիք աշխատանքի կանոններին, հետո ըստ ցանկության ընտրում որևէ մեկին ու մեկ բաժակ թեյի շուրջ զրուցում իրենց հուզող թեմայի շուրջ։

Ժամկետ․ Մեկ ամիս։

Իրականացնողներ․ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ։

Շահառուներ․ Դասավանդողներ, սովորողներ և ուղղակի թեմայով հետաքրքրվող մարդիկ։

Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ․
Նախագծի իրականացման  նպատակն այն, որ իրագործելու ժամանակ քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները հնարավորություն ունենան ինքնաարտահայտվել,  իրենց հուզող հարցերը քննարկման առարկա դարձնել և ինչու չէ քննարկման արդյունքում լուծում գտնել։

Ընթացք․

Նախագծի ընթացքում սովորողներն իրենց ցանկությամբ ընտրում են այն մարդուն, ում հետ կցանկանան մեկ բաժակ թեյ խմել և զրուցել։ Բայց մինչ զրույցը սկսելը, նրանք պետք է մի փոքր ուսումնասիրեն զրուցակցին՝ ավելի ջերմ և արդյունավետ զրույց-քննարկում իրականացնելու համար։

Արդյունք․

Զրույցից հետո սովորողներն իրենց տպավորությունների մասին կկիսվեն միմյանց հետ և իրենց բլոգներում։
Պատկերացում կկազմեն  այս ձևաչափով զրույց-քննարման մասին։ Ինչու չէ, կգիտակցեն, որ իրենց հուզող հարցերը կարող են քննարկման և բարձրաձայնման արդյունքում բավականին արագ լուծում ստանալ։
Հ․Գ․ Այս մեթոդը՝ խաղաղություն թեյի միջոցով ի հայտ է եկել Սաթիշ Քումարի շնորհիվ։

 

Աշխարհն ու պատմությունը ըստ հինգ տարեկանների

(ուսումնական նախագիծ)

Նախագծի բնութագիր.

Այս նախագիծն ուսումնական նախագիծ է, որն իր մեջ ներառում է ուսուցում և բացահատում: Նախագծի կենտրոնում Արևելյան դպրոցի հինգ տարեկաններն են:

Ժամկետ. Մեկ ամիս:

Իրականացնողներ. Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ:

Շահառուներ. Դասավանդողներ, Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ և պարզապես հետաքրքրասեր մարդիկ:

Պատասխանատուներ. Վարդուհի Պետրոսյան, Լիլիա Զախարյան:

Նպատակ.

Նախագծի նպատակն է, խոսեցնել և բացահայտել «Արևելյան» դպրոցի հինգ տարեկաններին: Լսել նրանց պատկերացումները շրջական միջավայրի, մարդկանց, պատմության՝ թագավորների (և ոչ միայն) մասին:

Ընթացք.

Նախագծի իրականացման ընթացքում դասավանդողների ուղղորդմամբ սաները խաղերի, քննարկումների և մուլտֆիլմների միջոցով կճանաչեն աշխարհն ու պատմությունը:
Անպայման կլսվեն սաների կարծիքները և մտքերը կյանքի, աշխարհի, պատմության վերաբերյալ:

Արդյունք.

Նախագծի ավարտից հետո ակնկալվում է, որ սաներն իրենց տարիքին համապատասխան տեղեկություն և գիտելիքներ կունենան «կյանքի» մասին: (Ինչպես, որ իրենք են սիրում դա ասել):

 

Սեբաստացին միաբանության ճանանապարհին 

(հետազոտական նախագիծ)

Նախագծի բնութագիր.

Սույն նախագիծը հետազոտական նախագիծ է, որն իր մեջ ներառում է Մխիթար Սեբաստացու կյանքի, կատարած գործերի, «Մխիթարյան միաբանության» ստեղծման պատմության ուսումնասիրում և երևան հանում:

Ժամկետ. Նոյեմբերի 13-17-ը:

Իրականացնողներ. Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ:

Շահառուներ. Դասավանդողներ, սովորողներ և պարզապես թեմայով հետաքրքրվող անձինք:

Պատասխանատուներ. Վարդուհի Պետրոսյան:

Նպատակ.

Նախագծի նպատակն է, որ քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները ուսումնասիրեն և բացահայտեն Մխիթար Սեբաստացու կյանքն ու անցած ուղղին, ինչ պայմաններում և ի՞նչ հանգամանքներում է ստեղծվել միաբանությունը, ովքեր են աջակցել, իսկ ովքեր խոչնդոտել:

Ընթացք.

Նախագծի իրականացման ընթացքում սովորողները դասավանդողի ուղղորդմամբ նախագիծն իրականացնելու համար կստանանա համապատասխան նյութեր՝ գրքեր, համացանցային նյութեր տվյալ թեմայի վերաբերյալ:

Արդյունք.

Ակնկալվում է, որ նախագիծն իրականացնելուց հետո սովորողները բավարար գիտելիքներ կունենան թե՛ Մխիթար Սեբաստացու, թե՛ «Մխիթարյան Միաբանության» մասին, և ուսումնասիրած ու հավաքած նյութը կհապարակեն իրենց բլոգներում:

 

 

Թափառումներ Ծաղկեվանքով 

(ճամփորդական նախագիծ)

Նախագծի բնութագիրը.
Այս նախագիծը ճամփորդական նախագիծ է, որն իր մեջ ներառում է Կոտայքի մարզի Ծաղկեվանքի ուսումնասիրումն ու ինչու չէ գնահատումը: Ճամփորդական նախագծի ընթացքում սովորողները կփորձեն բացահայտել Ծաղկեվանքի թե՛ անվան պատմությունը, թե՛ ում է նվիրված և, թե՛ ինչ տոներ են տոնվում տվյալ վայրում:

Ժամկետ. Մեկ օր:

Իրականացնողներ. Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի և ավագ դպրոցի սովորողներ:

Շահառուներ. Դասավանդողներ, քոլեջի և ավագ դպրոցի սովորողներ:

Պատասխանատուներ. Վարդուհի Պետրոսյան, Էլեն Քոքչյան:

Նպատակ.

Ճամփորդական նախագծի նպատակներից է ոչ միայն Կոտայքի մարզի տվյալ տարածքի բացահայտումն ու ճանաչումն, այլ նաև՝ քոլեջի և ավագ դպրոցի սովորողները միմյանց ճանաչելն ու ինչու չէ ընկերանալը: Ճամփորդական նախագծի ընթացքում նախատեսվում է նաև բարձրունքի հաղթահարում: Ճամփորդության ընթաքում մեր օրակարգից դուրս չի մնա տարածքի «ջուրը»: Ջրային տարածքները կգեղեցկացնենք «Գետը համայնքում»:

Ընթացք.

Ճամփորդական նախագծի ընթացքում ճամփորդության մասնակիցները դասավանդողների ուղղորդմամբ կշրջեն Ծաղկեվանքով, կիմանան թե ինչ պամաններում է «ստեղծվել» վանքն, ում է նվիրված, ինչ ավանդազրույցներ կան տվյալ վանքի մասին, կփորձեն տեղի բնակիչներից տեղեկություններ հավաքել:

Արդյունք.

Ճամփորդության օրվա վերջում նախատեսվում է, որ ճամփորդ-սովորողները հարուստ գիտելիքային պաշարով, օրվանից գոհ կվերադառնան տուն և իհարկե օրվա տպավորություններով կկիսվեն իրենց բլոգներում:

 

Թագավորներն այլ տեսանկյունից

(հետազոտական  նախագիծ)

Նախագծի բնութագիր.

Այս նախագիծը հետազոտական աշխատանք է, որն իր մեջ ներառում է «Արշակունիներ»-ի (տվյալ դեպքում) արքայատան ներկայացուցիչների բնութագրումն տարբեր տեսանկյունից, այսինքն՝ հետազոտական աշխատանքի ընթացքում  սովորողներն ու հետաքրքրված անձինք վեր կհանեն յուրաքանչյուր արքայի անձի առանձնահատկություններն ու նրա թողած հետքը պատմության մեջ։

Ժամկետ Շարունակական։

Իրականացնողներ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ։

Շահառուներ Դասավանդողներ, քոլեջի տարբեր կուրսի սովորողներ և պարզապես թեմայով հետաքրքվող անձինք։

Պատասխանատուներ Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ

Նախագծի ընթացքում քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները մանրամասն կուսումնասիրեն «Արշակունիներ»-ի արքայատան ներկայացուցիչների ներքին որակական հատկանիշները, կփորձեն բացահայտել նրանց կերպարներն՝ ոչ միայն քաղաքական գործնությունն, այլ նաև, թե որպես կերպար ինչ հատկանիշներ և բնավորության ինչ գծեր են ունեցել և ինչպիսի կյանքով են ապրել արքաներից յուրաքանչյուրը:

Ընթացք

Սովորողները դասավանդողի ուղղորդմամբ նախ փոքր ինչ պատկերացում կկազմեն «Արշակունիներ»-ի արքայատան ներկայացուցիչների մասին։ Հետազոտական աշխատանքի մասին պատկերացում կազմելուց հետո յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ կընտրի մի արքայի և կսկսի ուսումնասիրել նրա կերպարն այլ ասպեկտից։ Հետազոտական աշխատանքի գլխավոր պայմաններից մեկն այն է լինելու, որ աշխատանքում երևա յուրաքանչյուր սովորողի ձեռագիրն եզրահանգման միջոցով՝ աշխատանքի վերջում արտահայտելով իր կարծիքը։

Արդյունք

Ակնկալվում է, որ սովորողները նախագիծն իրականացնելուց հետո կունենան խորը գիտելիքներ, պատկերացում կկազմեն, թե ինչ է ասել հետազոտական աշխատանք։ Նրանց մոտ կզարգանա վերլուծական միտքը։  Եվ, իհարկե ամենակարևորը նրանք թագավորներին ու թագավորական ընտանիք ասվածն կդիտարկեն այլ տեսանկյունից։

 

 

Պատմությունը սովորողի աչքերով

(ուսումնական նախագիծ)

Նախագծի բնութագիր․

Այս նախագիծն ուսումնամնական նախագիծ է, որն իր մեջ ներառում է պատմության ուսումնասիրումը, բացահայտումը և ներկայացնումը սովորողների կողմից՝ «սեփական աչքերով»։ Սովորողները  կուսումնասիրեն  իրենց ցանկությամբ ընտրած թեման Հայոց պատմությունից, կփորձեն հասկանալ և  բացահայտել չբացահատվածը, ընկալել յուրովի՝ սեփական տեսանկյունից։ Նախագծի վերջում յուրաքանչյուր սովորող իր ընտրած թեման   ներկայացնում է մյուս սովորողներին։

Ժամկետ Շարունակական։

Իրականացնողներ Քոլեջի 1-ին և 2-րդ  կուրսի սովորողներ։

Պատասխանատու Վարդուհի Պետրոսյան։

Նպատակ 1․
Նախագծի ընթացքում սովորողները լսելով և ինքնուրույն ներակացնելով նախընտրած թեմաները՝  կծանոթանան տվյալ թեմայի ժամանակաշրջանի հայտնի և նշանակություն ունեցող կերպարներին, մանրամասն կուսումնասիրեն տվյալ թեմայի կարևորագույն դեպքերը, կբացահայտեն տվյալ թեմայի  բացասական ու դրական երևույթներն, երևան կհանեն հաջողություններն ու ձախողումները։

Նպատակ 2․
Սովորողների կողմից  իրենց կատարած աշխատանքների ներկայացումը կնպաստի նրանց   ինքնուրույնության, ինքնաարտահայտման, ինքնադրսևորման  որակների զարգացմանն, ինչպես նաև կզարգանա դիմացինին լսելու մշակույթը։

Ընթացք․
Սովորողները դասավանդողի ուղղորդմամբ ընտրում են իրենց կողմից նախընտրած թեման «Պատմություն» առարկայից։ Ապա յուրաքանչյուր սովորող օգտվելով պատմություն առարկայի դասագրքերից, բազմաթիվ տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից և գրականությունից մշակում է նյութ իր ընտրած թեմայով՝ պատրաստվելով տվյալ նյութի ներկայացմանը սեփական տեսակետով՝ կիրառելով տարբեր մեթոդներ և միջոցներ։

Արդյունք․
Թեման ավարտելուց հետո դասավանդողը «Գիտելիքի անիվ» մեթոդի միջոցով ամփոփում է օրվա թեման։

 

Բացահայտում ենք Լոռին
(ճամփորդական նախագիծ)

Նախագծի բնութագիր.
Այս նախագիծն ճամփորդական նախագիծ է, որն իր մեջ ներառում է Լոռու մարզի տեսարժան վայրերի, վանքերի, աշխարհագրական դիրքի ուսումնասիրումը։
Ժամկետ․ Երկու շաբաթ
Իրականացնողներ․ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողներ։
Պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան, Գայանե Թերզյան, Անահիտ Մելքոնյան։
Նպատակ
Ճամփորդական նախագծի ընթացքում քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները պատկերացում կկազմեն Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Սուրբ Մարիամ Աստվածածին» վանքի, Ախթալայի բերդի, Սանահինի վանքի, Հաղպատի վանքի  վերաբերյալ, կտեղեկանան, որ դարում և ում կողմից է կառուցվել, կփորձեն ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել վանքերի վերաբերալ՝ ելնելով վանքերի արտաքին տեսքից։
Ընթացք
Ուսանողները դասավանդողների ուղղորդմամբ կշրջեն Լոռու մարզի վերը նշված վայրերով՝ ծանոթանալով նրա  պատմշակութային արժեքներին։ Կզրուցեն տարածքի բնակիչների հետ՝ փորձելով պատկերացնել տեղի բնակչության առօրյան, զբաղմունքը, հետաքրքրությունները։ Սովորողներն իրենց տեսական գիտելիքները կամրապնդեն գործնականում՝ ուսումնասիրելով Լոռու մարզի տվյալ տարածքները։ Ճամփորդության ընթացքում ուսանողները կնկարահանեն և/կամ կարձանագրեն իրենց հետաքրքրող պահերը։
Արդյունք․
Սովորողները կունենան հարուստ, և՛ գիտելիքներ, և՛ տպավորիչ  պատկերացումներ Լոռու մարզի պատմամշակութային կոթողների վերաբերյալ, որի արդյունքում կպատրաստեն տեսաֆիլմ։
Կհամեմատեն Լոռվա  բնության և բնակչության  առանձնահատկությունները մեկ այլ մարզի հետ (ըստ ցանկության․․․․․․)։

 

Պաշտպանված ծառերը

(աշխատանքային նախագիծ)

Նախագծի բնութագիր

Տվյալ նախագիծը նպատակ ունի սովորողների հետ միասին «պաշտպանել»  կրթահամալիրի տարածքում օգնություն կարիք ունեցող ծառերը և գեղեցկացնել կրթահամալիրի տարածքը։ Նախագծի սկզբում կիրականացվի աշխատանք ուղղված՝ ծառերի շրջակայքի մաքրման ուղղությամբ, այնուհետև կիրականացվի աշխատանքներ ծառերի «պաշտպանման» ուղղությամբ՝ պաշտպանելով նրանց արտաքին միջավայր բացասական գործոններից։ Նախագիծը կիրականացվի դասավանդողների և սովորողների համատեղ և թիմային աշխատանքի մեթոդով։

Ժամկետ․ սեպտեմբերի 4-ից-շարունակական։

Իրականացնողներ․ 6-8-րդ դասարանցիներ։

Նախագծի համակարգող․ Գոհար Եղոյան։

Նախագծի պատասխանատուներ․ Վարդուհի Պետրոսյան, Ելենա Օհանյան

Նպատակ․

Նախագիծը նպատակ ունի․

  • սովորողների մեջ արթնացնել հոգատարությունը բնության նկատմամբ,
  • զարգացնել նրանց մեջ աշխատասիրությունը,
  • բարձրացնել թիմային աշխատանքի արդյունավետությունը,
  • հաշվի առնել սովորողների մտահաղացումները և նրանց առաջարկները։

Ընթացք

Նախագծի ընթացքում սովորողները և դասավանդողները միահամուռ ուժերով  մաքրում են ծառերի շրջակայքը՝ վերացնում են մոլախոտերը, փխրեցնում են հողը․․․․Մաքրման աշխատանքներն ավարտելոց հետո ծառերը պաշտպանում են անվադողերով և գունավորման միջոցով գեղեցիկ տեսք հաղորդում «պաշտպաններին»։

Արդյունք․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքի ծառերը իրենց «փրկված» և պաշտպանված են զգում, քանի որ վստահ են, որ իրենց դժվար պահին սեբաստացիները միշտ իրենց կողքին են։

Հ․Գ․ Կատարված աշխատանքների մասին պարբերաբար կհրապարակեմ իմ բլոգում։

 

Ամառային ճամբար 

(07.08 — 11.08)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է բոլոր սովորողներին՝ անցկացնելու ամառային ճամբարային հանգիստ։ Այստեղ համատեղելու են կրթությունն ու հանգիստը։

Ճամբարային օրակարգ

1-ին օր. երկուշաբթի 

09․00 –10․00 – Առավոտյան մարմնամարզություն

10․00 – 10․30 – Ոսկերչության ժամ

10․30 – 11․30 – Այցելություն լողավազան

11․30 – 12․00 – Ծաղիկների ջրում

12․00 – 13․00 – Շախմատ

13․00 – 14․00 – Ինտելեկտուալ խաղ․ այլկերպ

14․00 – 14․30 – Երաժշտության ունկնդրում

14․30 -15․00 – Ընդմիջում–ճաշ

15․00 – 16․00 –Տեսանյութի դիտում, օրվա ամփոփում։

2-րդ օր երեքշաբթի

 09․00 – 09․30 – Բակային աշխատանքներ՝ ծառերի խնամք, բակի մաքրում, ծաղիկների ջրում

09․30 – 10․30 – Հեծանվային արկածներ

10․30 – 11․00 – Պար

11․30 – 12․00 – Ընդմիջում – նախաճաշ

12․00 – 13․00 – Լող

13․00- 14․00 – Ինտելեկտուալ խաղ․ «Փարավոնի կոդը»

14․00 – 14․30 – Ընդմիջում-ճաշ

14․30 – 15․00 – Նկարչություն

15․00 – 16․00 – Երաժշտության ունկնդրում

3-րդ օր․չորեքշաբթի

 09․00 – 10․00 – Էկոնախագիծ

10․00 – 10․30 – Մեդիաուսուցում

11․00 – 12․00 – Ընդմիջում-նախաճաշ

12․00 – 13․00 – Լող

13․00 – 14․00 – Խաղ-ասոցիացիաներ (ճամբար թեմայով)

14․00 – 14․30 – Ընդմիջում-ճաշ

14․30 – 15․00 – Վոլեյբոլ

15․00 – 16․00 – Մեդիահմտությունների ժամ, օրվա ամփոփում։

4-րդ օր․ հինգշաբթի

09․00 – 90․30 – էկոնախագիծ

09․30 – 10․30 – հեծանիվ

10․30 – 11․30 – Կարծրատիպերի քանդում «Մասնագիտություններ» թեմայով

11․30 – 12․00 – նախաճաշ

12․00 – 13․00 – լող

13․00 – 14․00 – Ուսուցողական խաղ․ «Պիտակներ»

14․00 – 14․30 – շախմատ

14․30 – 15․00 – Ընդմիջում – ճաշ

15․00 – 16․00 – Նկարչություն երաժշտության ներքո, օրվա ամփոփում

5–րդ օր․ ուրբաթ

09․00 – 09․30 – Էկոնախագիծ

09․30 – 10․00 – Բույսերի խնամք

11․00 – 12․00 – Համերգ Հարավային ճամբարում

12․30 – 12․30 – Նախաճաշ, լող

13։30 – 14․00 – Նախընտրած պատմական կերպարի բնութագրում և վերլուծություն

14․00 – 14․30 –Ճաշ

15․00 – 16․00 – Տեսանյութի դիտում․«Գուշակիր ո՞վ է», օրվա ամփոփում։

 

 

 

 

Реклама