Գարնանային բարի առավոտ

Բարի լույս:
Այսօր տարվա 143-րդ օրն է:1456833760-5219

Առավոտ Լուսո:
Միասնական պար:
Միասնական պար:
Միասնական պար:

Հ. Գ. Այսօր կրիաների պաշտպանության համաշխարհային օր:
Հաճելի աշխատանքային չորեքշաբթի: ))

Ծաղկաշատ շաբաթ

Այսօր առավոտյան պարապմունքից հետո՝ մինչ իմ դասաժամը սկսելը, միացա տիկին Շողիկի «թիմին», ովքեր խնամում էին քոլեջի ծաղիկները։ Թափված ծաղիկներին «հավաքեցինք» պատերին ու նոր ծաղիկներ տնկեցինք։ Իմ աշխատանքի վերջում հասցրեցի նաև մի քանի ծաղկի «ջրով ապահովել»։ Տիկին Շողիկին ու ծաղկամոլների թողնելով քոլեջի ներքին բակում՝ սովորողների հետ ճամփորդեցինք Հայաստանով՝ հայտնվելով 15-րդ դարում։31906399_1855219091205296_1530490726683508736_n31944257_1855220361205169_669935956677099520_n31901871_1855218924538646_5381826697446293504_n31543057_1855218627872009_8784316548299882496_n31948100_1855219391205266_1131964362009870336_n

Արամը կամ․․․․

Մայիսյան հավաք
(ուսումնահետազոտական հոդված)

 

Արամը կամ….


Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բավանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և գնահահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։
Հարություն Թուրշյան
պատմաբան, գրող

Ոմանց համար Սարգիս, ոմանց  համար Սերգեյ, իսկ շատերի համար Արամ Մանուկյան:
Արամ Մանուկյան. Ի՞նչ գիտենք մենք Արամ Մանուկյան հասարակական և քաղաքական գործչի, և ուղղակի քաղաքացու մասին: Չեմ վախենա և կասեմ, որ գրեթե ոչինչ չգիտենք: Ավելին՝ Արամ Մանուկյանն այն կերպարն է, ում, թե ժամանակակիցները, և թե հիմա՝ մենք կարելի է ասել ըստ առժանավույն չենք գնահատում:
Արամ Մանուկյան ի բնե Սարգիս Հարությունի Հովհաննիսյան[1]: Ծնվել է 1879թ. մարտի 19-ին[2]  Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Շուշի քաղաքում:
Բացի վերը նշված վայրն Արամի ծննդավայրի հետ կապված պատմագետներն ու պատմագիտությունը մեկ այլ տարբերակ էլ ունի։
Իսկ, հենց ինքն՝ Արամը, տարբեր աղբյուրներում հստակ իրեն համարել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ծնունդ։ 1904թ․, Ռուբեն Տեր-Մինասյանի հետ մտերմիկ  զրույցներից մեկում Արամն ասել է․ «Ղարաբաղն ես լաւ կը ճանաչեմ, քանի որ անոր զաւակն եմ[3]»։
1916թ․ մայիսին` Պետրոգրադրում առաջին համագումարի պատգամավոր Արամը զրույցի ժամանակ իր զրուցակցին ասել է․ «Ես ռուսահպատակ եմ, ծնունդով՝ Շուշիից․․․․[4]»։
1917թ․ գրած իր հուշերում պատմում է մի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել շուշեցի Իշխանի հետ Վանում, որը նրանց առաջին հանդիպումն էր և զրույցի ժամանակ ասել է․  «․․․․մեր հայրենակցութիւնն ու նախկին ծանօթութիւնը մեծ բան էր այս հեռաւոր  եւ օտար հորիզոնի տակ[5]»։
Արամ Մանուկյանի ծննդավայրի հարցի վերաբերյալ մեծ է նրա միակ ժառանգ` Սեդա Մանուկյանի կարծիքը։ Սեդա Մանուկյանը մոր և հորաքրոջ պատմածի հիման վրա հաստատում է, որ Արամի ծննդավայրը Շուշին է[6]։
Սակայն, հետագայում որոշ հեղինակներ, հիմք ընդունելով այն հանգամանքն, որ Արամի ծնողները գրեթե միշտ ապրել են Զեյվայում, մեկ-մեկ իրենք իրենց հակասելով ստեղծել են Զեյվայի տեսակետը։ Ս․ Վրացյանն ու Թադեն առաջիններն էին, որ 1929թ․ ՀՅԴ «Դրօշակ»-ում Զեյվան նշել են որպես Արամի ծննդավայր[7]։
Որոշ ուսումնասիրողներ, ուսումնասիրելով Կապանի (Ղափան) Զեյվա գյուղի սբ․ Ստեփանոս եկեղեցու հւուշամատյանները (Շուշիի մատյանները չեն պահպանվել), մատյաններում Արամ Մանուկյանի (Սարգիս Հովաննիսյանի) մասին ոչ մի տեղեկություն չեն գտել[8]։ Այդ մատյաններում տեղեկություն չկար նաև Արամի ծնողների, եղբայրների ու քույրերի ծննդյան, ամուսնության կամ մահվան մասին։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Արամ Մանուկյանի ծննդավայրը Շուշին է։
Իսկ, ի՞նչ տեղեկություններ կա Արամ Մանուկյանի ծնողների, եղբայրների ու քույրերի մասին։
Արամի հայրը զինագործ էր, մայրը՝ Սոնան, զբաղվել է երեխաների խնամքով, ովքեր ընտանիքում հինգն էին՝ Հովհաննեսը, Կարապետը, Սարգիսն (Արամն), Աննան, Սառան[9]։ Արամը (Սարգիսը) ընտանիքում կրտսերն էր, իսկ ինչպես բոլոր ընտանիքներում, նրանց ընտանիքում էլ որպես կրտսեր Արամին այլ ջերմությամբ են վերաբերվել։ Կարելի է ասել, որ նա սիրո և ուշադրության էպիկենտրոնում է եղել։
Արամը նախնական կրթությունը ստացել է Շուշիի Ագուլյաց ծխական դպրոցում, հետո ավագ եղբոր աջակցությամբ 1895թ․ ընդունվել այն ժամանակի համար բավականին առաջադեմ ուսումնական հաստատություններից մեկի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) թեմական հոգևոր դպրոցի երրորդ պատրաստական դասարան[10]։
Արամ Մանուկյանի պատանեկությունը համընկավ հայ ազգային, հասարակական-քաղաքական կյանքի բավականին ընդգծված ակտիվության հետ։
Մի փոքր «ճամփորդենք» այս ժամանակվա Հայաստանի «քաղաքական նավով», որպեսզի պատկերացում կազմեք,  թե ինչ է ասել, ընդծված ակտիվություն։
1880-ական թթ․ կեսերից ազգային-ազատագրական պայքարի «բեմ» մտան հայ-ազգային քաղաքական կուսակցությունները։ Նրանք եկան ու իրենց ուրույն տեղը գրավեցին, պայքարի ղեկն իրենց ձեռքը վերցրեցին, դարի 60-ական թթ․ վերջից մինչև 80-ական թթ․ կեսերը «երկու Հայաստանների» համար պայքարող ազատագրական փոքրիկ խմբակներից։
1885թ․ Վանում Մ․ Ավետիսյանի (Թերլեմեզյանի) գլխավորությամբ ստեղծվեց «Արմենական» կուսակցությունը։
1887թ․ Ժնևում Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (Նազարբեկյան), Ռուբեն Խանազատը ստեղծեցին Հնչակյան կուսակցությունը։
Իսկ, ահա 1890թ․ Թբիլիսիում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի, Ռոստոմի (Ստեփան Զորյան) և այլոց կողմից ստեղծվեց «Հայ յեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունն, (որին հետագայում անդամակցելու էր նաև Արամ Մանուկյանը)։ Այս կուսակցությունն նպատակ ուներ միավորել այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր ազգային հեղափոխական կազմակերպությունները։ Սկզբում ՀՅԴ-ին միացավ «Հնչակյան» կուսակցությունը, սակայն կարճ ժամանակ հետո դուրս եկավ։
1892թ․ Թիֆլիսում գումարվել է ՀՅԴ առաջին ժողովն, որի ժամանակ, կուսակցությունն վերանվանվեց «Հայ յեղափոխական դաշնակցություն»։
Ինչպես այդ ժամանակ ստեղծված ցանկացած հայ քաղաքական կուսակցություն ՀՅԴ-ի միակ նպատակը ևս ամեն կերպ աջակցելն էր հայ ժովորդին[11]։
Այս ժամանակվա վերը նշած երեք կուսակցություններն էլ կարծում էին, որ հայ ժողովուրդը պետք է ազատագրվեր սեփական ուժով։
Արամի կարծիքով՝ 19-րդ դարավերջին «դէպի Հայաստան», այսինքն՝ Երկիր էին ուզում «երթալ նույնիսկ 10-12 տարեկան պատանիները[12]»։
Ահա, թե ինչպես թեմականի աշակերտ Արամը հայտնվեց ՀՅԴ շարքերում։ Հայաշատ կենտրոնների նման Շուշին ևս դարձել էր ազգային հեղափոխական վայրիվերումների կենտրոն։ Եվ, ՀՅԴ-ն փորձում էր արմատներ գցել նաև Շուշիի թեմական դպրոցում։ Կարելի է ասել, որ շատերի օրինակին հետևելով թեմականի աշակերտ Արամը ևս անդամակցեց «Դաշնակցությանը»՝ կարճ ժամանակում կարողացավ դառնալ տեղական խմբերի ղեկավար դեմքերից մեկը[13]։
Արամը թեմական դպրոցում սովորելու ընթացքում ահռելի աշխատանք է կատարել՝ օգնել է չքավոր երեխաներին՝ քաղաքի տարբեր դպրոցներ ընդունվելու և դպրոցական կարիքները հոգալու գործում, բացել է խմբակներ[14]։ Թեմական դպրոցի աշակերտներ Ս․ Մելիք-Փարսադարյանը և Ե․ Իշխանյանը վկայել են, որ իրենց խմբակները գլխավորել է Արամը[15]։
Սովորողներն ակտիվ կյանք էին վարում թեմական դպրոցի շրջանակներում, այնքան ակտիվ էին, որ մի խումբ աշակերտներ հեռացվեցին կրթօջախից։ Տարիներ անց Արամ Մանուկյանն այդ առիթով ասել է. «Բենիկ վարդապետի օրով․․․․ աշակերտական ըմբոստությունները ծայր տւին և վերջացան այն մեծ ցույցով (ամավերջի հանդեսի առթիւ) (ասեմ, որ խոսքը վերաբերում է 1901թ․ հունիսին), որ դպրոցը դարձրեց ոստիկանատուն, իսկ Բենիկին ու իր խմբակին ոստիկանական գործակալներ։ Սկսվում է ձերբակալությունների և դպրոցից վռնդումների երկար շարան․․․․[16]»։ 1900-1901թթ․ ուստարում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) թեմական դպրոցից հեռացված աշակերտների թվում էր նաև Սարգիս Հովհաննիսյանն, ապագա Արամը[17]։
Արամ Մանուկյանի կյանքն ու գործնեությունն ուսումնասիրած բոլոր հեղինակներն հստակ շեշտել են, որ Արամը հեռացվել է թեմական դպրոցից Բենիկի տեսչության շրջանում[18], սակայն նշել են տարբեր թվականներ, որոնք չեն համապատասխանում Բենիկի տեսչության տարիներին (1900-1903թթ․), այսպիսի տարբերություններ կան նաև Երևանի թեմական դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Իսկ, տարբերություններ կան, քանի որ Արամի կյանքի վերաբերյալ հեղինակների վկայությունները գրվել են տարիներ անց՝ հիշողությունների, հուշերի հիման վրա, իսկ մարդն օժտված չէ հավերժական հիշողությամբ։
Շուշիի թեմականից հեռացված աշակերտներն ուսումն շարունակել են Երևանի թեմական դպրոցում (այս դպրոցը գործել է 1837-1920թթ․), որն ինչպես ասում են, որոշ ուսումնասիրողներ բավականին հյուրընկալ և համբերատար դպրոց է եղել։
Արամ Մանուկյանը բավականին բարեհաջող Երևանի թեմականն ավարտել է 1903թ․ այդ մասին այսպիսի մի տեղեկություն կա՝ դպրոցի մանկավարժական ժողովի 1903թ․ մայիսի 23-ի արձանագրության մեջ հիշատակվում է, որ 11 աշակերտների հետ միասին դպրոցն ավարտել է նաև «Յովհաննիսեան Սարգիսը», ապագա Արամը[19]։
Մի փոքր «խոսեմ» Արամ Մանուկյանի անցած ճանապարհի մասին մինչև Առաջին Հանրապետության հռչակելը։
Եվ այսպես 1901-1903թթ․ ակտիվ գործնեություն է ծավալել Անդրկովկասում։ 1903թ․ Կարսում զբաղվել է զենք և կամավորական խմբերի հարցերով։ 1904-1908թթ․ գործել է Վանում, իսկ Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև գործել է Ժնևում։ 1911թ․ Վանում ղեկավարել է ՀՅԴ գործնությունը, Վասպուրականում մեծ հանբավ է ունեցել։ Կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետ։ 1916-1917թթ․ Թիֆլիսում զբաղվել է արևմտահայ գաղթականներ հարցերով։ 1917թ․ վերջից եղել է Երևանի Ազգային Խորհրդի փաստացի ղեկավարը, Հատուկ Կոմիտեի նախագահը և Պաշտպանության Գործերի վարիչը։ Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից մեկն է եղել։
Իսկ, ինչպե՞ս Հայաստանը ձեռք բերեց այդքան սպասված անկախությունն և ինչ «քայլեր» արեց Արամ Մանուկյանն ու այն ժամանակվա ՀՅԴ կուսակցությունն՝ անկախություն ունենալու համար։
Ինչպես վկայում է Ավ․ Ահարոնյանը․ «Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանում էին Վրաստանի և Ադրբեջանի, հայերին ապահովելով միայն ֆիզիկական գոյությունը[20]»։
1918թ․ մայիսի 26-ին Բաթումում թուրքական կողմը նոր վերջնագիր ներկայացրեց անդրկովկասյան պատվիրակությանը։ Նրանով, ի հավելումն մայիսի 11ի վերջնագրի, թուրքերը պահանջում էին լրացուցիչ տարածքներ Երևանի նահանգի հաշվին։ Վերջնագիրն էլ ավելի սրեց հայերի, վրացիների և կովկասյան թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) միջև առկա հակասությունները։
Ինչպես գիտենք 1928թ․ մայիսի 26-ին վրացիներն ու կովկասյան թաթարները (ներկայիս ադրբեջանցիները) գերմանական զորքերի աջակցությամբ լուծարեցին Անդրկովկասյան Սեյմը։
Մայիսի 26-ին վրաց քաղաքական գործիչներն օգտագործելով հարմար պահը՝ հռչակեցին Վրաստանի անկախությունը[21]:
Հաջորդ օրը կովկասյան թաթարների ներկայացուցիչները հայտարարեցին իրենց պետության ստեղծման  մասին՝ նրան կոչելով Ադրբեջան:
Հայերին, այլ տարբերակ չէր մնում՝ ստիպված պետք է թուրքերի հետ պայմանագիր կնքեին, կարճ ասած, եթե հայերը թուրերի հետայսպես ասած ընդհանուր հայտարար չգային, Արևելյան Հայաստանի տարածքը մեղմ ասած կբաժանվեր Վրաստանի և Ադրբեջանի միջև։
Ի վերջ, քննարկումներն տարան նրան, որ Հայոց Ազգային Խորհուրդը մայիսի 28-ին որոշեց պատվիրակություն ուղարկել Բաթում, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտություն կնքվի[22]։ Իսկ Հայաստանի անկախությունն, ավելի ճիշտ՝ հայկական գավառների նկատմամբ Հայոց Ազգաին Խորհուրդի գերագույն իշխանությունը հռչակվեց մայիսի 30-ին[23]։
Ինչպես գրում է Ս․ Վրացյանը․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի ու Ազրբէյջանի անկախութեան հռչակումով ստեղծուաց նոր դրութեան հանդէպ, Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարում է Հայկական գաւառների Գերագոյն ու Միակ իշխանութիւն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերը՝ կազմել Հայոց Ազգային Կառավարութիւն, Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար[24]։
1918թ․ հունիսի 4-ին Բաթումիում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը բավականին ծանր էր Հայաստանի համար․ Ըստ պայմանագրի Հայաստնին էր մնում 11 հազար քառ․ կմ տարածք և մի քանի կմ երկաթուղագիծ։ Բայց, և այնպես այս պայմանագրով կատարվեց հայ ժողովորդի երազանքը՝ ձեռք բերեց երկար սպասված պետականությունը։
Այս պայմանագիրը, թեև հայերին պետականություն տվեց, սակայն միանշանակ չընդունվեց հայ հասարակության կողմից։ Այն առաջ քաշեց հակասական կարծիքներ։
Բաթումիի պայմանագիրը խառնաշփոթ առաջացրեց նաև Երևանի նահանգի հայության շրջանում։ Գումարվում էին բազմամարդ հավաքներ ընդդեմ հաշտության։ Ժողովուրդը պահանջում էր հրաժարվել պայմանագրից։ Ժողովրդի հայացքն ուղղված էր դեպի Արամ Մանուկյանը։ Արամն, որոշ ժամանակ լռելուց հետո, դեպքերը ծանր ու թեթև անելուց հետո (ես ամեն դեպքում այդպես եմ մտածում), որոշեց ընդունել պայմանագիրը։ 1918թ․ հունիսի 5-ին Երևանի Հայոց Ազգային Խորհրդի նախաձեռնությամբ գումարված ներկայացուցչական ժողովում Արամը բացատրեց, թե ինչու է կողմ հաշտությանը[25]։ Ասեմ, որ նրա ելույթի մանրամասներն հայտնի չեն։
Նույն օրը մեկ անգամ ևս, հավաքներից մեկում ելույթ ունենալով՝ Արամը նկատել է, որ ներկա դրությամբ Թիֆլիսի Ազգային Խորհուրդն այլևս ելք չունի և ստիպված է հաշտություն կնքել[26]։
Երևանի Հայոց Ազգային Խորհուրդը ճիշտ գնահատելով իրավիճակն ու հնարավորությունները, չաջակցեց Բաթումիի պայմանագրի մերժելուն։
Անպայման պետք է նշել մեկ հանգամանք ևս․ բողոքի ցույցերը հիմնականում լինում էի զգացմունքային հողի վրա։ Օրինակ՝ ցույցերից մեկի ժամանական Արամը՝ համաձայնվելով ներկաների պահանջին՝ պատերազմելու հետ կապված, առաջարկել է զինվորներ տալ, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։
1918թ․ ամռանն Արամը հանդիպելով Խալիլի հետ ասել է․ «Սարդարապատի ճակատամարտի մէջ, եթէ դուք 5-6 ժամ եւս դիմանայիք, մենք պարտվուած էինք, որովհետեւ բնաւ փամփուշտ չէր մնացած[27]։
Այստեղից պետք է, հասկանալ, որ հայերը այլ տարբերակ չունեին՝ պայմանագիր կնքելը նրանց, այսպես ասած միակ փրկությունն էր։
Եվ, այսպես․ ամիսներ առաջ Արամ Մանուկյանի հնչեցրած միտքն, որ յուրաքանչուրը պետք է ինքնուրույն պայքարի իր ազատության համար, հաղթահարելով դժվարությունները, ապահովեց հայ ժողովրդի հաղթանակը և փաստորեն փրկեց կործանումից։
Գնդապետ Արարատյանը, վերլուծելով 1918թ․ սկզբից Երևանի նահանգում կատարված դեպքերը, 1919թ․ փետրվարին գրել է․ «Երևանի շրջանում այն ժամանակ ամբողջ իշխանությունը հաստատուն կերպով գտնվում էր Արամի ձեռքում[28]»։
Հերոսամարտից տարիներ անց Ս․ Վրացյանն այսպիսի մի բան է ասել․ «Յիշենք միշտ, որ, եթէ այսօր Հայաստանը Հայաստան է իր ազգագրական կազմով եւ ազգային պետական կառոյցով, հայութիւնը այդ բանի համար երախտագէտ պէտք է լինի առաւելապէս Արամի եւ Դրոյին եւ, ի հարկէ, Արարատեան Աշխարհի հայ ժողովրդին ու գործիչներին[29]»։
Արամին Անկախ Հայաստանի հիմնադիր են անվանել Ն․ Աղբալյանը՝ ՀՅԴ Արևելյան բյուրոյի անունից նրան ձոնած դամբանակում, Ս․ Վրացյանը, հայրենական և սփյուռքի պատմաբաններ՝ Ա․ Հակոբյանը, Ա․ Տեր-Մինասյանը և այլք[30]։
Այսպես է ասել Հ․ Թուրշիկյանն Արամ Մանուկյանի մասին․ «Արամն այն եզակի գործիչներից է, ով թեև խորհրդահայ պատմագիտության կողմից չգնահատվեց ըստ առժանավույն, բայց և զերծ մնաց փնովվելուց[31]»։
Բայց, եթե իրերն իրենց անունով տանք, պետք է ասել, որ Արամ Մանուկյանին բավականին քննարկել ու քննադատել են։
Մ․ Արզումանյանը «Արհավիքից վերածնունդ» աշխատանքի մեջ, որը հրատարակվել է 1973թ․ շեշտել է, որ Սարդարապատը կարևոր էր հայ ժողովրդի համար, սակայն նա կազմակերպողներին և ղեկավարներին տվել է ոչ ընդունել գնահատական։ Հերոսամարտին Արամի մասնակցության մասին այսպես է գրել․ «Ճիշտ է, դաշնակցական գործիչներից Արամ Մանուկյանը գտնվել է Երևանում և բավականաչափ օգնել է համաժողովրդական ճակատի կազմակերպմանը, բայց նա չէր «եղանակ ստեղծողը»[32]»։
Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Մ․ Արզումանյանն Արամ Մանուկյանի մասին այսպես է ասել, քանի որ նրան այսպես ասած թույլ չեն տվել ինքնուրույն արտահայտվել։
Եվ այսպես, փոքր ինչ ուսումնասիրելով, «ճամփորդելով» Արամի կյանքի «դարակներում», ես միևնունն է պնդում եմ, որ մենք մեր հերոսներին այդքան էլ չենք գնահատում։ Մի փոքր ասեմ, թե ինչ է ասել գնահատել․ օրինակ, եթե նայում ենք մեր կողք կողքի հարևաննեին, թե ինչպես են նրանք գնահատում իրենց պետությունը կերտողին, չեմ կաշկանդվի և կասեմ, որ մեղմ ասած, մենք թչ թե չենք գնահատում, այլ նույնիսկ երբեմն չենք էլ հիշում։
Առհասարակ, մարդու արած գործը պետք է նայել ու գնահատել իր ապրած ժամանակաշրջանին համապատասխան։

Հ․Գ․ Արամ Մանուկյանը մահացել է Երևանում՝ 1919թ․ հունվարի 29-ին, բծավոր տիֆից թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

[1] Մանկության տարիներին նրան հաճախ անվանել են Սերգեյ:

[2] Ա. Ասրյանի անձնական առխիվ, Սեդա Մանուկյանի 2000թ.  հոնվարի 24-ի նամակն Արմեն Ասրյանին: Կարդացեք նաև՝ Ասրյան Ա., Արամ Մանուկյանի ազգային-քաղաքական գործնեության սկիզբը (Կենսագրական ճշգրտումներ), «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 2002, N 1, էջ 108:

[3] Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ․ 1, Երևան, 1990, էջ 192։

[4] «Գրական թերթ», Երևան, 1990, մարտի 30, N 14:

[5] Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, նորագույն ձեռագրերի հավաքածու, N 146:

[6] Ա․ Ասրյանի անձնական առխիվ, Սեդա Մանուկյանի 2000թ․ հունվարի 24-ի նամակը Արմեն Ասրյանին։

[7] «Դրօշակ», Փարիզ, 1929, հունվար-փետրվար, N 1-2, էջ 26, 29։

[8] ՀՀ ԱԱ, ֆ․47, գ․ 2։

[9] Ինչպես վկայում են ուսումնասիրողներն՝ Արամի հարազատներից մի մասը մահացել են բնական մահով, մինչև 1920թ․ Ղարաբաղյան կոտորածներն, իսկ մյուսները կոտորածների ժամանակ։ Արամի եղբայրներից և քույրերից միայն Սառային է հաջողվել համախմբել իր և Կարապետի երեխաներին, մի կերպ հասնել Երևան, նրանց այդ հարցում օգնել է Արամի կինը՝ Կատարինե Զալյանը։
Արամի դուստրը՝ Սեդա Մանուկյանը (ծնված 1918թ․ Երևանում) մինչև 1976թ․ ապրել է Երևանում, իսկ 1976թ․ մինչև իր մահն (2005թ․) ապրել է Մոսկվայում։ Իսկ, Սեդա Մանուկյանի ամուսինն Խանասորի Վարդանի որդի՝ Ռուբեն Մեհրաբյանն է եղել (1912-1980թթ․)։

[10] Ինչպես փաստում է ուսումնասիրողներից մեկը՝ վրիպում պետք է համարել Ս․ Վրացյանի, Թադեի, Ա․ Աստվածատրյանի հաղորդումն, որ Սարգիսը թեմականի երրորդ պատրաստական է ընդունվել 1890թ․- Կարդացեք «Հայրենիք» 1922, նոյեմբեր, N 1, էջ 26-27, «Դրօշակ» 1929, հունվար-փետրվար, N 1-2, էջ 26, «Վեմ» 1934, նոյեմբեր-դեկտեմբեր, N 6, էջ 23։

Այդ դեպքում ուսման մեջ առաջադեմ Սարգիսը դպրոցից պետք է հեռացվեր մինչև 1900թ․, ինչը հակասում է նույն աղբյուրների այն տվյալներին, թե դա տեղի է ունեցել Բենիկի տեսչության օրոք։ Իսկ Բենիկի տեսչությունը, ըստ Լեոյի (Առաքել Բաբախանյան) առխիվային փաստաթղթերի հիման վրա գրված «Պատմութիւն Ղարաբաղի Հայոց թեմական Հոգեւոր Դպրոցի (1838-1913)» աշխատության (Թիֆլիզ, 1914, էջ 557,573) սկսվել է 1900թ․ օգոստոսից։ Բենիկի տեսչության առաջին տարում հեռացնելու փաստը, անկասկած է և ստիպում է ընդունել, որ Արամը թեմական երրորդ պատրաստական է ընդունվել 1895-1896 ուստարում (1900-1901թթ․ հանած վեց ուստարի մեկ պատրաստական և հինգ հիմնական, կլինի 1895-1896թթ․)։

[11] «Դրօշակ», ժնև, 1891, N 6, էջ 2։

[12] «Աշխատանք», Վան, 1915,  հունիսի 6, N 22 (221):

[13] «Դրօշակ», 1929, հունվար-փետրվար, N 1-2, էջ 26, «Հայրենիք», 1922, նոյեմբեր, N 1, էջ 27։

[14] «Արամը», Մահուան յիսնամեակին առթիւ, Երևան, 1991, էջ 13։

[15] Ս․ Մելիք-Փարսադանեան, Կեանքիս չորս շրջանները, «Հայրենիք», 1958, հոկտեմբեր, N 10, էջ 66, Ե․ Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1999, էջ 7։

[16] «Հորիզոն», Թիֆլիս, 1916, N 78, ապրիլի 7։

 [17] Լեո (Առաքել Բաբախանյան), Պատմութիւն Ղարաբաղի Հայոց Թեմական հոգեւոր Դպրոցի (1838-1913), Թիֆլիզ, 1914, էջ 568։

[18] «Դրօշակ», 1929, հունվար-փետրվար, N 1-2, էջ 19։

[19] Արամի Երևանի թեմական դպրոցն ավարտելու կապակցությամբ ուսումնասիրող հեղինակները նշել են տարբեր թվեր։

[20] «Բանբեր Հայաստանի արխիվների», 1991,  N 3, էջ 90։

[21] Ա․ Խատիսյան, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Բէյրութ, 1968, էջ 82։

[22] Այսինքն Հայաստանի Առաջին Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է, ոչ թե մայիսի 28-ին, այլ՝ հունիսի 4-ի Բաթումիի պայմանագրով։ Թուրքիան առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։

[23] Մայիսի 30-ին Հայոց Ազգային Խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ հռչակեց Հայաստանն, որպես անկախ պետություն։

[24]  Ս․ Վրացեան, Կեանքի ուղիներով, Դէպքեր։ Դէմքեր։ Ապրումներ, հ․ Դ, Պէյրութ, 1965, էջ 120։

[25] «Զանգակ», 1918, հունիս 7, N 40։

[26] Հ․ Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, գ․ Բ, էջ 163։

[27] Ա․ Շահխաթունի, Խալիլ փաշայի հանդիպումները Արամի հետ (Իմ յուշերից), «Հայրենիք», 1959, հուլիս, N 7, էջ 34։

[28] ՀՀ ԱԱ, ֆ․ 121, ց․ 2, գ․ 84, թ․ 6։

[29] Ս․ Վրացեան, Կեանքի ուղիներով, հ․ Դ, էջ 182։

[30] Ս․ Վրացեան, Կեանքի ուղիներով, հ․ Դ, էջ 184, Ա․ Հակոբյան, Հայաստանի Հանրապետություն (1918-1920թթ․), Երևան, 1992, էջ 6։

[31] Հ․ Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Երևան, 1965, էջ 125։

[32] Մ․ Արզումանյան, Արհավիրքից վերածնունդ, էջ 150։

Հ. Գ. Այս հոդվածը տպագրվել է «Նորք» ամսագրում

Մայիսյան հավաք (օգոստոսից-մայիս)

download
Ես այս ուսումնական տարվանից եմ սկսել աշխատանքս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Բայց մինչ իմ տեղը կգրավեի կրթահամալիրի դասավանդողների շարքում օգոստոս ամսին մասնակցեցի Միջին դպրոցի սովորողներ համար նախատեսված «Մուտք» ճամբարին, որտեղ մի փոքր խմբի հետ օգոստոսի 7-11-ը (ներառյալ) բավականին հետաքրքիր շաբաթ անցկացրեցինք։ Ճամբարային մեր արկածների մասին դիտեք այստեղ։
Սովորողների ճամբարից հետո եկավ դասավանդողների համար նախատեսված «Մուտք»ը։ Առանց «Մուտք» չկա մուտք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Իմ «Մուտք»-ի ամփոփման մասին ավելի մանրամասն կարդացեք։
Սեպտեմբեր ամսից հայտնվեցի կրթահամալիրում, որպես դասավանդող։ երկու շաբաթ դասավանդեցի միջին դպրոցում, որտեղ հասցրեցի 6-8-րդ դասարանի սովորողների հետ նախագիծ իրականացնել։ Նախագծային շաբաթվա մասին կարդացեք։ Հետո սկսեցի դասավանդել կրթահամալիր միջին մասնագիտական քոլեջում։
Քոլեջի սովորողների հետ հոկտեմբեր ամսին թեմատիկ դասերին զուգահետ  «Կոմիտասյան օրեր» «ունեցանք»։
«Կոմիտասյան օրեր»-ն ամբողջ կրթահամալիրով ամփոփեցինք Օշականում։
Հոկտեմբերին «Բացահայտենք Լոռին» նախագծով  հասցրեցինք «գրավել» Լոռին։
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարածի մասին կարդացեք։
Հոկտեմբերի վերջին կրթահամալիրում «Ուսումական աշուն 2017»-ն էր։
«Ուսումնական աշուն 2017»-ի վերջին օրն անցկացրեցինք Գյումրիում։
Նոյեմբեր ամսվա մեր դասերից մի հատվածի մասին կարդացեք։
Դեկտեմբեր ամսվա ընթացքում հասցրեցի «Հասարակագիտական» ֆլեշմոբ էլ կազմել։
Ֆլեշմոբի ամփոփման մասին կարդացեք այստեղ։
Դեկտեմբերին՝ 25-29-ը ներառյալ նախատոնական շաբաթ ունեցանք։ Այս ամսվա մասին կարդացեք։
2018-ը սկսեցինք «Ձմեռային ճամբար 2018»-ով։ Հունվարյան ճամբարի ամփոփման և ամենակարևորն երկար սպասված և պատրաստված իսկական ավանդական հայկական հարսանիքի ամփոփման մասին կարդացեք։
Փետրվար ամիսը սկսեցինք հանդիպումներով։ Կրթահամալիրի սովորողներով ու դասավանդողներով հանդիպեցինք գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի հետ։
Փետրվար ամսվա ընթացքում «Դդմային շաբաթ» էլ ունեցանք։ Շաբաթվա ամփոփման մասին կարդացեք։
Փետրվար ամսին քոլեջի և Ավագ դպրոցի սովորողների հետ միասին Գառնիում տրնդեզյան ակտիվ օր ունեցանք։  Փետրվար ամսվա ընթացքում սովորողների հետ ճամփորդեցինք Ասիական երկրներով։
Մարտը սկսեցինք մարտ-ապրիլ ամիսների համար նախատեսված՝ «Պատմության կանայք» նախագծով։ Մարտ ամսվա ընթացքում սովորողների հետ սկսեցինք նաև «Անկախության ճանապարհին. (Առաջին Հանրապետություն)» նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում քոլեջի և Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ փոխանակման ծրագրի մասնակցեցինք՝ հյուր եղանք Ապարանի Ավագ դպրոցում։ Այս ճամփորդության ընթացքում «Բալենի» նախագիծն էլ իրականացրեցինք։ Ճամփորդության մասին կարդացեք։ Մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրեցինք կանանց իրավունքները։
Մարտ ամսվա ընթացքում կրթահամալիրում «Գարնանային ճամբար  2018» էլ ունեցանք։
Ճամբարային մեր օրերի ու էլի մեր կատարած աշխատանքի մասին կարդացեք։
Պետության դրության, երկրում խաղաղ, սիրով լի փոթորիկների մասին «խոսել» են ապրիլ ամսվա ընթացքում։
Իսկ, ահա այս ամսվանից սկսած քոլեջի ու Ավագ դպրոցի՝ Էլեն Քոքչյանի սովորողների հետ, կուսումնասիրենք աշխարհում հայտնի ու անհայտ հեղափոխությունները՝ «Համաշխարհային հեղափոխություններ» նախագծի շրջանակում։

Հեղափոխված շաբաթվա ամփոփում

Անցած շաբաթ, ինչպես նաև նախանցած շաբաթ ես ու քոլեջի առաջին կուրսի առաջին և երկրորդ խմբի սովորողների հետ միասին կարելի է ասել՝ մեր թեմատիկ դասերը մոռանալով, ուշի ուշով հետևում էինք մեր պետության քաղաքական անցուդարձին։
Շաբաթվա ընթացքում հասցրեցինք մի քանի վերլուծական հաղորդումներ նայել ու քննարկել։
Սովորողներն իրենց կարծիքներն արտահայտեցին Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, չէ որ մեր աչքի առջև պատմական դեպքեր են տեղի ունենում։ Կարելի է ասել՝ մենք պատմության կիզակետում ենք։
Ի՞նչ փոփոխություններ, առանց հեղափոխված առավոտյան պարապմունքի․ մենք դա էլ ունեցանք։
Անցած շաբաթվա ընթացքում սովորողները նաև ավարտեցին մարտ-ապրիլ ամսվա համար նախատեսված «Պատմության կանայք» նախագիծը։ Սովորողների ուսումնասիրած կանանց մասին կարդացեք նրանց բլոգներում։
136154

Հեղափոխված առավոտյան պարապմունք

Բարև լույս Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացուն….
Մեր երկրորդ անունն՝ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ է….

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ Աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

 Ջահել ազատության երգը

31275806_1754835091297734_9073497396419231744_n

 

 

Քոլեջի անցած երկու հեղափոխական շաբաթը

Թե՛ անցած, թե՛ այս շաբաթ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունն էր «բնակություն հաստատել» և շարունակվում է դեռ «բնակվել»։
Այս տեղեկույթի առատության ժամանակաշրջանում, թերևս չկա մեկն, ով անտարբեր կմնա սեփական երկրի նկատմամբ։ Ես և սովորողներս ևս՝ դասերին զուգահեռ, լուռ հետևում էինք երկրի «առողջությանը»։
Անցած շաբաթվա ընթացքում հասցրեցին նաև առավոտյան պարապմունքի «ղեկին կանգնել»։
Հեղափոխության, հեղաշրջման, մեր պետության «կյանքի» մասին իրենց մտորումներն են «պատմել» քոլեջի սովորողները։
Հ․Գ․ Խաղաղություն և ողջամտություն ՀՀ բանիմաց քաղաքացուն։

Առավոտյան ընդհանուր պարապմունք

 

images

Բարի լույս

Ապրիլի 11
Բարի ազատ չորեքշաբթի
Հ. Գ. Ուգանդայում ապրիլի 11-ն Ազատության օր է:

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Շարական «Մարմին Տերունական»
Վրացերեն երգ «Սուլիկո»
Համբարձման ծեսին ընդառաջ «Սարեն կուգաս»
Միասնական պարուսուցում «Կարնո քոչարի»

Քոլեջի անցած երկու շաբաթը

Քոլեջում անցած և այս շաբաթը բավականին հետաքրքիր անցավ։
Անցած շաբաթ ամբողջ կրթահամալիրում ճամբարային ակտիվ շաբաթ էր։
Քոլեջի սովորողների հետ ճամբարային շաբաթվա ընթացքում (մարտի 26-30-ը) ուսումնասիրեցին տարբեր երկրների տոները։
Ճամբարի առաջին օրը ծառերով հարուստ օր ունեցանք։
Ճամբարային արկածային շաբաթվա ընթաբքում նաև հասցրեցի առավոտյան ընդհանուր պարապմունքի «ղեկին» լինել։
Ճամբարային շաբաթն ավարտեցին ուրախ, սպասելով Հարության տոնին։
Իսկ, ահա այս շաբաթ իմ ու հետևաբար սովորողների ուշադրության կենտրոնում
«երջանկությունն» էր։ Սովորողների հետ քննարկում-հարցերի միջոցով, փորձեցինք պարզել, թե՞ ինչ է երջանկությունն, ո՞վքեր են իրենց համարում երջանիկ և իհարկե, ի՞նչ անել երջանիկ լինելու համար։
Շաբաթն ավարտեցինք Մայրության տոնով, ուղարդված համայնքային ծեսով։
Հ․Գ․ Մեզ հետ հաճելի է․․․․